211652_close_icon
views-count6111 դիտում article-date 13:54 22-04-2017

Բարելավվել է Արցախի ՀՓՋ-ների տեխնիկական հագեցվածությունը

Օրերս ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ աշխատանքային այցով գործուղվել է Արցախի Հանրապետություն: Այցի նպատակն էր Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանի հետ քննարկել համագործակցության շրջանակների հետագա ընդլայնումն ու համատեղ ջանքերով Արցախում աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացման հնարավորությունները: Այս խնդիրների լուծմանը միտված համագործակցության շրջանակներում Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն են հանձնվել մի շարք սարքավորումներ՝ հիդրավլիկ և մեխանիկական ամբարձիչներ, քիմիական հետախուզական սարքեր, հիդրավլիկ վթարափրկարարական գործիքներ և այլն: Տրամադրված գույքը կբաշխվի Արցախի հրշեջ-փրկարարական ջոկատների միջև և կնպաստի տեղի աղետների ռիսկերի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր