211652_close_icon
views-count6353 դիտում article-date 12:12 22-04-2017

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը բարձրացավ 5-րդ հորիզոնական

Ապրիլի 21-ին Ռիգայում կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության տասներորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց գերմանուհի Էլիզաբեթ Պետցի հետ եւ մրցաշարային աղյուսակում 7 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական: Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին: Մկրտչյան` 6 միավոր (43-րդ տեղ), Գալոյան` 5 միավոր (84-րդ), Գեւորգյան` 4.5 միավոր (91-րդ տեղ): Ապրիլի 22-ին կանցկացվի եզրափակիչ տուրը: Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

Նմանատիպ նյութեր