211652_close_icon
views-count9391 դիտում article-date 11:20 22-04-2017

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդը [url=http://www.ancawr.org/wp-content/uploads/2017/04/20170404-VF-LTR-for-Day-of-Remembrance-Armenian-Genocide-MHMdp-1.pdf]նամակ [/url]է հղել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին, որում հայտնում է նահանգի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։ «Կարևոր է, որ բոլորը հիշեն՝ պատմությունը չպետք է կրկնվի»,-նշել է նահանգապետը՝ անդրադառնալով հրեաների ու հայերի ցեղասպանություններին և նշելով, որ այդ գազանությունները պարզապես աննկարագրելի են։ Նահանգապետը հավելել է, որ նա մտովի կլինի նրանց հետ, ովքեր ապրիլի 23-ին ներկա կլինեն Կապիտոլիումում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Այսպիսով, նշված նահանգը դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը, որը ճանաչեց հայոց եղեռնը։

Նմանատիպ նյութեր