211652_close_icon
views-count5472 դիտում article-date 10:11 22-04-2017

Բազմասեր Առաքելյանի հորեղբայրը՝ ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը կազատվի պաշտոնից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, որը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է: Պատճառն այն է, որ ֆիզկուլտինստիտուտում բազմաթիվ խախտումներ ու ապօրինություններ են հայտնաբերվել, որոնց մասին տեղեկացել է նաև Սերժ Սարգսյանը։ Դրանից հետո անգամ Բազմասեր Առաքելյանը չի կարողացել օգնել հորեղբորը՝ որքան էլ փորձել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Վահրամ Առաքելյանին ռեկտորի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շատ վստահելի անձանցից մեկը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր