211652_close_icon
views-count7166 դիտում article-date 09:57 22-04-2017

Շոուն առաջ մղվեց` բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տևեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի երկրորդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար դրամից սկսած: Իսկ Երևանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը 35 հազար դրամով: Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսվկա մեկնելու համար 40 հազարից էժանը չի ճարվում: Այսինքն` մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, և շոուբիսնեզի տրամաբանությամբ շոուն առաջ մղվեց` բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր