211652_close_icon
views-count6018 դիտում article-date 09:33 22-04-2017

Չկա որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»-ի օգտին. Արտակ Զեյնալյան. «Փաստ»

«Փաստ» թերթը զրուցել է «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի հետ. [b]«Ելք»-ը այլ ընդդիմադիրների կողմից մեղադրվեց իշխանության հետ համագործակցության մեջ: Նաև ասվում է, թե զինվորականների մի մասը քվեարկել է «Ելք»-ի օգտին:[/b] Այդ մեղադրանքներն այնքան չնչին են, մերկապարանոց ու անհիմն, որ ես դրանք լուրջ չեմ համարում: Կա՞ որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»-ի օգտին: Մենք այդպիսի վերլուծություն չունենք: Սակայն մեր նախընտրական ծրագրում կային դրույթներ, որոնք նաև ուղղված էին և՛ գործող, և՛ ապագա զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին: Մենք ունենք փաստ, որ հոգեբուժարաններն ու քրեակատարողական հիմնարկները 100%ով քվեարկել են ՀՀԿ-ի օգտին՝ հիմնված կոնկրետ փաստերի վրա: Սակայն, թե ինչպես է բանակը քվեարկել, որևէ վերլուծություն չունենք: Մարգինալ մեղադրանքներ կարող են լինել: [b]Մամուլի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունից հետո «Ելք»-ում փոխվել է տրամադրվածությունը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդեպ, քանի որ նա ընդամենը 520 ձայն է ապահովել իրենց դաշինքի համար:[/b] Չեմ կարդացել նման հրապարակում: «Ելք» դաշինքում նման խնդիր չկա և բոլորի կողմից կատարված աշխատանքի արդյունքն է այն, ինչը որ մենք ստացել ենք: Յուրաքանչյուր թեկնածու իր քարոզչությամբ բերել է ընդհանուր ձայներ: Արամ Սարգսյանն առաջադրվել էր չափազանց բարդ ընտրատարածքում և իր կողմից կատարված աշխատանքը կարևոր նշանակություն է ունեցել և՛ տվյալ ընտրատարածքում, և՛ ընդհանուր քարոզարշավի ժամանակ կատարվածը չափազանց կարևոր էր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր