211652_close_icon
views-count18304 դիտում article-date 23:47 21-04-2017

ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները կանխել են 55–ամյա տղամարդու ինքնասպանությունը, ով փորձում էր ինքնասպան լինել, քանի որ դժգոհ էր դատարանից

Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ բանակցություններ են վարում այդ քաղաքացու հետ, որից հետո կարողանում են նրան համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին: Ոստիկանները նրան կամրջի վտանգավոր եզրագծից դուրս են բերում և նրան տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքացին հանդիսանում էր 55-ամյա Լևոն Սիմոնյանը, ով բնակվում է Երևան քաղաքում, սակայն, ըստ իր հայտարարության՝ ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ դատարանը իրեն զրկել է բնակարանի իրավունքից:

Նմանատիպ նյութեր