211652_close_icon
views-count14712 դիտում article-date 23:17 21-04-2017

Grenke Chess Classic սուպերմրցաշար. Լևոն Արոնյանը ժամանակից շուտ հռչակվեց չեմպիոն

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում կայացավ GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը 6-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով փայլուն հաղթեց տարավ չինացի Հոու Յիֆանի նկատմամբ: Դա նշանակում է, որ իրար ետևից 4 անընդմեջ հաղթանակ տանելով, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանն անհասանելի դարձավ մրցակիցների համար և հռչակվեց այս սուպերմրցաշարի հաղթող: Այս տուրից հետո Արոնյանը 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցավ մոտակա 2 մրցակիցներից՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից և ՖԻԴԵ-ի գործակիցների համաշխարհային դասակարգման 3-րդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանայից: Վաղը տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը, որը մրցաշարային առումով արդեն կորցրել է նշանակությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր