211652_close_icon
views-count44041 դիտում article-date 21:18 21-04-2017

Հենրիխ Մխիթարյան. Ես խորապես ցնցված եմ տեղի ունեցածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է նիգերիական Կալաբարա քաղաքում տեղի ունեցած ողբերգությանը: Քաղաքի կենտրոնում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դիտելիս են եղել «Անդերլեհտի» հետ` Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը (2:1), երբ էլեկտրական լարը պոկվել և ընկել է նրանց վրա: Ողբերգության արդյունքում զոհվել է 30 մարդ: «Խորապես ցնցված եմ Նիգերայի ողբերգական իրադարձություններից: Աղոթում եմ մեր երկրպագուների հավերժ հիշատակի համար և իմ զորակցությունն եմ հայտնում ողբերգությունից տուժածներին», գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր