211652_close_icon
views-count15008 դիտում article-date 18:31 21-04-2017

«Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում» տեղի ունեցավ «Հաղթել ապրելով» խորագիրը կրող միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 20-ին, «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» սաները նորանշանակ դաստիարակ Ամալյա Սարիբեկյանի նախաձեռնությամբ կայացրել են միջոցառում, որը կրում էր «Հաղթել Ապրելով» խորագիրը: Միջոցառման ընթացքում հաստատության սաները կատարել են հայրենասիրական երգեր, ազգային պարեր և ասմունք: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև «Լոռու Մարզի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի ներկայացուցիչ Սվետլանա Ասրյանը: Միջոցառման գրեթե վերջում հաստատության սաները զինվորական համազգեստով երկինք են բաց թողել խաղաղության ավետաբեր համարվող աղավնիների, որի խորհուրդը խաղաղություն սփռելն էր ողջ աշխարհով: Ա. Սարիբեկյանը իր շնորհակալական խոսքն է հղել հյուրերին և տնօրինությանը՝ ներկա գտնվելու համար, իսկ միջոցառման ավարտին հաստատության սաների հետ Ա. Սարիբեկյանը և Արմինե Դանիելյանը այց են կատարել Կոտրած Եկեղեցի և ծաղիկներ դրել հուշակոթողին: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+

Նմանատիպ նյութեր