211652_close_icon
views-count6772 դիտում article-date 18:19 21-04-2017

Արցախում ապրիլի 17-ին վիրավորված զինվորին տեղափոխել են Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում ապրիլի 17-ին հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 19-ամյա ժամկետային զինծառայող Թաթուլ Հարությունյանը գլխի շրջանում վնասվածքով Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Կատարվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, Թաթուլ Հարությունյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ժամը 18:20-ի սահմանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը

Նմանատիպ նյութեր