211652_close_icon
views-count50020 դիտում article-date 16:11 21-04-2017

Երևանում մարդաբոյ փոսերի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել. Suzuki-ն բախվել է Priora-ին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցում Suzuki մակնիշի 34 RC 537 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lada Priora մակնիշի 99 FF 990 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Suzuki-ն կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Suzuki-ի վարորդը նշում էր, որ վթարի պատճառը եղել է փոսերը, քանի որ ինքը փորձել է շրջանցել դրանք, սակայն այնքան շատ են եղել, որ չի կարողացել խուսափել բախումից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր