211652_close_icon
views-count2860 դիտում article-date 16:46 21-04-2017

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը Իմերեթի երկրամասում ներկայացրել է ՀՀ ներդրումային նպաստավոր պայմանները

Ապրիլի 19-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն այցելեց Իմերեթի երկրամաս, որի վարչական կենտրոն Քութայիսի քաղաքում հանդիպում ունեցավ Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի և Քութայիսիի քաղաքապետ Շոթա Մուրդուլիայի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Գիորգի Կոպաձեն և «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրդը: Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական համագործակցության շրջանակներում Իմերեթի երկրամասի և Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները: Կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության խորացման և այդ ուղղությամբ նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համայնքային մակարդակներով: ՀՀ գլխավոր հյուպատոսն իր զրուցակիցներին տեղեկություններ հաղորդեց Հայաստանում տնտեսական միջավայրի և ստեղծված ներդրումային նպաստավոր պայմանների մասին՝ նրանց փոխանցելով նաև անհրաժեշտ տեղեկատվական փաթեթ: Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործման համար հետևողական և նպատակաուղղված քայլերի իրականացման իրենց մտադրությունը: Հանդիպման մասնակիցները նույն օրը Քութայիսիի Լ.Մեսխիշվիլիի անվան պետական թատրոնում ներկա գտնվեցին Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» թատերախաղի ներկայացմանը՝ բեմադրված Քութայիսիում հյուրախաղերով գտնվող Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կողմից։

Նմանատիպ նյութեր