211652_close_icon
views-count5546 դիտում article-date 14:53 21-04-2017

Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Ատլետիկոն» նորից կհանդիպեն

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը. [b]«Ռեալ» (Իսպանիա) - «Ատլետիկո» (Իսպանիա) «Մոնակո» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)[/b] Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին և 3-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց: ՉԼ-ի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին` Քարդիֆում (Ուելս):

Նմանատիպ նյութեր