211652_close_icon
views-count4435 դիտում article-date 16:07 21-04-2017

Պետերբուրգյան մետրոյի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի

Սանկտ Պետերբուրգի մետրոներից մեկում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը ավելացել է։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան։ Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 47-ամյա մի կին, ով վնասվածքներ էր ստացել պայթյունի հետևանքով։ Այսպիսով, ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի։ Հիվանդանոցներում այս պահին մնում է 24 տուժած։ Ահաբեկչությունը կատարել էր Ղրղզստանի քաղաքացի, 22-ամյա մահապարտ-ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովը։ Հետաքննության շրջանակներում մոտ 1 տասնյակ մարդ է ձերբակալվել, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել պայթյունի հավանական կազմակերպչի անունը՝ վերջինս Ղրղզստանի քաղաքացի Աբրոր Ազիմովն է։

Նմանատիպ նյութեր