211652_close_icon
views-count4493 դիտում article-date 12:13 21-04-2017

Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոններում. հարցը փաստացի լուծված է. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ցանկություն ունի շարունակել ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում։ Հավելեց, որ կլինի ամենաերջանիկ մարդկանցից մեկը, եթե շարունակի ծառայությունը նշված գերատեսչությունում։ Անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանի և Արտակ Զաքարյանի՝ պաշտպանության փոխնախարարների պաշտոններում նշանակմանը, նախարարը նշեց, որ վերջիններս նշված պաշտոններում կնշանակվեն Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո: Նա նշեց, որ նշանակումը ձգձգվում է, քանի որ սպասում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտին։

Նմանատիպ նյութեր