211652_close_icon
views-count1862 դիտում article-date 14:48 21-04-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 20-ից 21-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 13, խարդախության 9, հարկերից խուսափելու 3, յուրացման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր