211652_close_icon
views-count4319 դիտում article-date 11:04 21-04-2017

Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. այն կավարտվի մայիսի 12-ին

Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը՝ համաձայն ՀՀ ԿԸՀ-ի հաստատած ընտրական միջոցառումների ժամանակացույցի։ Այն կավարտվի քվեարկությունից մայիսի 12-ին, ժամը 00։00-ին: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 3 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը: «Ելք» դաշինքն իր քարոզարշավը սկսելու է երթով, որը կմեկնարկի ժամը 18:00-ին, «Բարեկամության ձեռքեր» հուշարձանին հարող տարածքից (Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատված): Այն ավարտվելու է 19:00-ին, Հյուսիսային պողոտա-Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ տեղի կունենա հանրահավաք-համերգ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը կսկսի քարոզարշավը «Հանուն Երևանի» կարգախոսով: Կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից։ «Երկիր Ծիրանի»-ն իր նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտա հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:

Նմանատիպ նյութեր