211652_close_icon
views-count3567 դիտում article-date 10:35 21-04-2017

Նախարար՝ երբեք. որտե՞ղ կլինի Հրայր Թովմասյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Թովմասյանից, վերջինս հարցը լսելուն պես շփոթված պատասխանեց. «Ես ինչ իմանամ, չեմ կարող ասել»: Եվ քանի որ չէր բացառվում նաև, որ Թովմասյանը կրկին գործուղվի գործադիր և զբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, ուստի նախկին նախարարից հետաքրքրվեցինք, թե որքանով է դա հնարավոր. «Ոչ, երբեք»,- այսպես կտրուկ պատասխան տվեց Թովմասյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր