211652_close_icon
views-count3284 դիտում article-date 10:09 21-04-2017

Անցյալ տարվա համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով. ո՞րն է պատճառը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալներով այս տարվա մարտին անցած տարվա մարտի համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար: Աննախադեպ է նաև մարտին արձանագրված առևտրի ծավալի աճը փետրվարի համեմատ` 20 տոկոս: Ամենևին չի կարելի է բացառել, որ առևտրի ծավալների նման աճը պայմանավորված լինի ընտրակաշառքով, որը առնվազն երկու կուսակցություն սկսել է բաժանել մարտի երրորդ տասնօրյակում: Պետք է սպասել, որ ապրիլին արձանագրված առևտրի ծավալների աճը ևս կլինի աննախադեպ: Նշենք, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համապետական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում գրեթե ամեն տարի արձանագրվում է առևտրի ծավալների աճ: Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների՝ այս տարի ընտրակաշառքների ընդհանուր չափը կազմել է մոտ 30-50 միլիոն դոլար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր