211652_close_icon
views-count4379 դիտում article-date 11:17 21-04-2017

Հակառակորդը շփման գծում արձակել է 400-ից ավելի կրակոց, կիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ

Ապրիլի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b] [img]http://shamshyan.com/ups/images/030150400149275386259371.jpg[/img]

Նմանատիպ նյութեր