211652_close_icon
views-count5214 դիտում article-date 09:30 21-04-2017

«Ֆլեշի Բարսեղին» թալանողը դատապարտվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանողը դատապարտվեց ազատազրկմամբ 5 տարի ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մարտի 22-ին գրել էր, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք և գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, և՛ Կոստանյանը, և՛ Վարդանյանը կալանավորվել էին: Գրել էինք, որ Կոնստանտին Կոստանյանը խոստովանել էր իր մեղքը և խնդրել դատարանից, որպեսզի իր մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթանա արագացված: Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին, ըստ էության, չի բավարարում, որ Կոնստանտին Կոստանյանն ազատազրկման է դատապարտվել, և նա այս օրերին դիմել է դատարան՝ պահանջելով, որ Կոնստանտին Կոստանյանը վերադարձնի իրենից հափշտակված գումարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր