211652_close_icon
views-count8271 դիտում article-date 23:25 20-04-2017

«Եզդիների Ձայն»-ը 20-ից ավելի գյուղերում. ծրագիրը հաջողված է

Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը ավարտեց «Եզդիների Ձայն» ծրագրի առաջին փուլը: Ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ծրագրի շրջանակում քաղաքական և իրավական փորձագետներ են այցելել եզդիաբնակ ավելի քան 20 համայնքներ: Տեղում կազմակերպվել են դասընթացներ: «Ծրագիրի շրջանակում մենք դասընթացներ ենք կազմակերպել եզդիական համայնքներում: Մարդկանց բացատրել ենք, թե ինչպես կարող են քվեարկել և թե ինչու պետք է ակտիվ լինեն: Դասընթացների մասնակցիները սովորել են գնահատել իրենց ընտրական իրավունքը: Ցանկացողներին տրամադրել ենք նաև իրավական աջակցություն, եթե նրանք դրա կարիքը ունեցել են»,- ասաց ծրագրի ղեկավար Բորիս Մուրազին: Ծրագրի հաջորդ փուլում դասընթացներ են կազմակերպվելու Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված: Դասընթացներ կլինեն Ավան, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի համայնքներում: Այս դեպքում ևս կլինեն դասընթացներ և իրավական աջակցություն եզդի ընտրողներին:

Նմանատիպ նյութեր