211652_close_icon
views-count60341 դիտում article-date 21:53 20-04-2017

Քանաքեռավան գյուղում 25–ամյա վարորդը Audi-ով տապալել է էլեկտրասյունը, արմատախիլ արել ծառեր և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 25-ամյա Հովսեփ Հովսեփյանը Քանաքեռավան գյուղում իր վարած Audi A3 մակնիշի 35 GA 156 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետև արմատախիլ արել ծառերը և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 24-ամյա Թոռնիկ Եսոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վարդան Վարյանն ու տեսուչ Արտակ Աբաջյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրասյան տապալման պատճառով գյուղը հոսանքազրկվել էր, սակայն օպերատիվ են գործել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Գեղամա-Նաիրի էլեկտրացանցի մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր մի քանի խմբերով աշխատանքներ կատարեցին, ինչի շնրոհիվ գյուղում վերականգնվեց էլեկտրաէներգիայի մատակարարումը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր