211652_close_icon
views-count23603 դիտում article-date 19:34 20-04-2017

Ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Բաղանիսի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ է արձակում՝ հիմնականում հողատարածքների ուղղությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում Նոյեմբերյանի համայնքապետարանի Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ինքը այս պահին գտնվում է գյուղում: «Գյուղում իրավիճակը հանգիստ է: Ճիշտ է՝ կրակոցներ եղել են պոստերում, բայց դրանք հաճախակի են լինում և այլևս այդքան էլ չեն անհանգստացնում տեղի բնակիչներին: Ինչ վերաբերում է գյուղի հողատարածքների ուղղությամբ կրակոցներին՝ նման տեղեկություններ չկան»: [b] Նոյեմբերյանի համայնքապետարանի Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյան[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0935772001492702382975142.jpg[/img]

Նմանատիպ նյութեր