211652_close_icon
views-count9809 դիտում article-date 19:11 20-04-2017

Եթե հաջողենք, հանգիստ խղճով կասենք, որ ունենք ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ!!. Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը, տարածելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերը՝ մեկնաբանել է. «Այ սա ուրիշ բան: Կարծում եմ, որ մի քանի կարևորագույն հարցի լուծման փորձ է արվում, մասնավորապես՝ 1.Սահմանների ամուր պաշտպանության 2.Ուղեղների արտահոսքի կանխման 3.Սոցիալական և կրթական խնդիրների թեթևացման 4.Ժամկետային ծառայության վերաբերյալ կարծրացած պատկերացումների ու մոտեցումների ձևափոխման.... Սրանք ամենակարևորներն են ու եթե հաջողենք, հանգիստ խղճով կասենք, որ ունենք ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ!!»: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացված «Ազգ-բանակ-2017» համաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերը, որոնք հեղափոխական փոփոխություններ են նախատեսում բանակում։

Նմանատիպ նյութեր