211652_close_icon
views-count16156 դիտում article-date 17:06 20-04-2017

«Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոն մեկնարկեց դաշինքի անդամների կողմից «Էրեբունի-Երևան» երգի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 19-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ երեկո, որի ժամանակ «Ելք» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն զուգորդվեց դրամահավաքով, իսկ միջոցները ուղղվելու են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ծախսերը հոգալուն: Ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնական զբաղեցնող, ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Երեկոն մեկնարկեց «Էրեբունի-Երևան» երգով, որը կատարեցին «Ելք» դաշինքի անդամները, իսկ Արամ Սարգսյանը կատակով նշեց. «Իզուր էի կատակներ անում, 2017 թվականի «Եվրատեսիլին» հանգիստ կարող ենք մասնակցել այդ երգով»: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին: Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 312+
312+

Նմանատիպ նյութեր