211652_close_icon
views-count3641 դիտում article-date 12:51 20-04-2017

GRENKE Chess Classic. Լեւոն Արոնյանը՝ մրցաշարի միանձնյա առաջատար

Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Մաթիաս Բլուբաումին: Այս տուրում Մաքսիմ Վաշիե-Լագրավը առավելության հասավ Հոու Յիֆանի նկատմամբ, իսկ Մագնուս Կարլսեն – Ֆաբիանո Կարուանա և Արկադի Նայդիչ – Գեորգ Մեյեր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 4-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 3 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հոու Յիֆանը, Արկադի Նայդիչը և Ֆաբիանո Կարուանան Արոնյանին զիջում են կեսական միավորով: Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2-ական միավոր, Գեորգ Մեյերը` 1, իսկ 0.5 միավոր ունեցող Մաթիաս Բլուբաումը եզրափակում է աղյուսակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր