211652_close_icon
views-count2505 դիտում article-date 14:25 20-04-2017

Ճապոնիան Խաղաղօվկիանոսյան գործընկերության շրջանակներում աշխատանքը կսկսի առանց ԱՄՆ-ի

Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը կսկսի Խաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրի իրագործումը, սակայն առանց ԱՄՆ-ի, հաղորդում է Tass-ը։ «Հարցը պաշտոնապես բարձրացվելու է մեր կողմից մայիսին Վիետնամում գործընկերության նախարարների մակարդակով հանդիպմանը։ Այժմ պետք է հստակեցնենք, թե ինչ ձևաչափով կկարողանանք շարունակել այն»,-ասել է նախարարը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ստորագրեց Խաղաղօվկիանոսյան գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։

Նմանատիպ նյութեր