211652_close_icon
views-count85868 դիտում article-date 07:08 20-04-2017

ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարի՝ խմած վիճակում մահվան ելքով ավտովթարի հեղինակ որդու հերթական դատական նիստը անցավ լարված մթնոլորտում. դատախազը միջնորդեց 4 տարի ազատազրկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 19-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ ամբաստանյալ Սերյոժա Սուրենի Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստի սկզբում նախ դատարանի կողմից քննվեց քրեական գործով քաղաքացիական հայցերը, այնուհետև դատավորը տեղեկացրեց դատական վիճաբանությունների փուլին անցնելու մասին և դատավարության կողմերին մանրամասն ներկայացրեց այդ փուլի կարգը: Սկզբում մեղադրական ճառով հանդես եկավ դատախազը՝ մանրամասն ներկայացնելով դեպքի եղելությունը, հետազոտված ապացույցները, ինչպես նաև մարդկային տեսանկյունից ելնելով խորհին ցավակցություն հայտնեց Ալեքսանյաննների ընտանիքին անդառնալի կորստի համար և միջնորդեց, որպեսզի դատարանը որպես պատիժ Ս. Աղոյանի նկատմամաբ պատիժ նշանակի ազատազրկում 4 տարի ժամկետով: Այնուհետև ճառով հանդես եկավ որպես տուժողի իրավահաջորդ Երվանդ Ալեքսանյանը, ով մասնավորաբար ասաց, որ իր համար արդեն իսկ դեպքին հաջորդող օրերից սկսաց կասկածելի էին Աղոյանների գործողությունները, այդ թվում այն, որ Ս. Աղոյանը 90 օրվա ընթացքում հաշվառվեց որպես 2-րդ կարգի հաշմանդամ: Այնուհետև անդրադառնալով ամբաստանյալի անցյալին, մեջբերեց նրա բազմաթիվ հանցագործությունները, և ափսոսանք հայտնեց, որ դրանց համար նա չի ձերբակալվել , որ նման դժբախտ պատահար չլիներ: Նա իր հետ բերել էր նաև ողբերգական վթարի զոհ դարձած իր անմեղ որդու այն բոլոր նվաճումները ապացուցող պատվոգրերը, շնորհակալագրերը և մեդալները, որոնք լուռ վկան են այն բանի, որ Մ. Ալեքսանյանը օրինակելի վարքի տեր և մեր երկրի ապագայի համար շատ կարևոր անձնավորություն էր: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 3-ին որի ժամանակ կշարուանակվի դատական վիճաբանությունների փուլը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր