211652_close_icon
views-count34193 դիտում article-date 23:02 19-04-2017

Երևանում 7-րդ դասարանի աշակերտը դպրոցից «քթոսկրի տրավմատիկ կոտրվածք` առանց տեղաշարժի, քթամեջքի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ երեկ՝ ապրիլի 18-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը18:00-ի սահմաններում Նաիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «քթոսկրի տրավմատիկ կոտրվածք` առանց տեղաշարժի, քթամեջքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տիգրանյանի և անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչ, 13-ամյա Ս. Հ.-ն է: Պարզվել է, որ 7-րդ դասարանի աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցից, որի սանն է: Պարզվել է նաև, որ դպրոցի 1-ին հարկում վիճաբանության ժամանակ Ս. Հ.-ին ձեռքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նրա համադասարանցին՝ Մ. Կ.-ն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

Նմանատիպ նյութեր