211652_close_icon
views-count9819 դիտում article-date 22:21 19-04-2017

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը ներկայացնող մարզիկները 5 մեդալ են նվաճել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում անցկացվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների, մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ: Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը մեր մարզիկներից հինգն արժանացան մեդալների. Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը նվաճեցին բրոնզե պարգևներ, Նարեկ Դանիելյանը՝ արծաթե, իսկ Բորիս Շատվերյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը հռչակվեց Եվրոպայի առաջնության հաղթող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր