211652_close_icon
views-count7548 դիտում article-date 22:03 19-04-2017

Հունաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ, 1 վիրավոր

Հունաստանի հյուսիս-արևելքում ռազմական UH-1H ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով կա 4 զոհ, ևս մեկը հոսպիտալացվել է: Ուղղաթիռը վայր է ընկել Սարանտապորուի տարածքում: 4 զոհվածները զինծառայողներ են, իսկ վիրավորը կին է, ով նույնպես զինծառայող է: Նա այս պահին գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը կայուն է: Հունաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր