211652_close_icon
views-count8823 դիտում article-date 16:36 19-04-2017

Սև ծովում ցորեն տեղափոխող պանամական բեռնանավ է խորտակվել.

Սև ծովում այսօր բեռնատար նավ է խորտակվել: Անձնակազմի 12 անդամներից հինգը փրկվել են։ Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39638433]BBC[/url] ռուսական ծառայությունը: Գիշերը ուժել ալեկոծության հետևանքով բեռնանավը մեջտեղից կիսվել է և խորտակվել: Ականատեսների վկայությամբ ալիքները հասել են 3 մետր բարձրության, քամու արագությունը՝ 20մ/վ: Պանամայի դրոշով նավի անձնակազմի անդամներից 9-ը ուկրաինացի են, 2-ը ռուսաստանցի, այդ թվում՝ նավապետը, 1-ը՝ վրացի: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ի աշխատակիցները օդից տեսնում են 4 նավաստիների փրկօղակներով, սակայն չեն կարողանում փրկել նրանց ուժեղ ալիքների և քամու պատճառով: Նավը Ռուսաստանից ցորեն էր տանում Թուրքիա: «Ռոսմորռեչֆլոտ»-ի մամուլի խոսնակն ասել է, որ նավի սեփականատերը «Մարշալի» կղզիներում գրանցված թուրքական ընկերություն է:

Նմանատիպ նյութեր