211652_close_icon
views-count2922 դիտում article-date 15:43 19-04-2017

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ֆլորիդայի միջազգային համալսարանում

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 13-ին Ֆլորիդայի միջազգային համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա էին միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժինների դասախոսներ և ուսանողներ։ Ինչպես [url=http://www.nkr.am/hy/news/2017-04-19/922/]տեղեկացնում են[/url] Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, դասախոսության ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիպման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է դասախոսների և ուսանողներ բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը և պետականաշինության գործընթացին։

Նմանատիպ նյութեր