211652_close_icon
views-count2317 դիտում article-date 14:20 19-04-2017

Կալիֆորնիայի նահանգային սենատում Ցեղասպանության ճանաչման կոչով բանաձև է ընդունվել

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային սենատն օրերս ընդունել է բանաձև, որով ապրիլը հռչակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման, Միացյալ Նահանգների կառավարությանն ուղղված՝ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջի ամիս: Ինչպես նշում է [url=http://asbarez.com/162345/the-promise-screens-in-sacramento-as-state-senate-commemorates-genocide/]Asbarez[/url]-ը, բացի այդ, փաստաթղթում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում հայկական կողմին վերադարձնել բոլոր պատմական եկեղեցիներն ու եկեղեցական անշարժ գույքը: Սենատոր Էնթոնի Պորտանտինոն ևս մեկ անգամ կարևորել է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչելու անհրաժեշտությունը՝ իր ելույթում մի քանի հայալեզու մեջբերում անելով Վիլյամ Սարոյանի գրածներից: «Լիահույս եմ, որ Կալիֆորնիայի բարձր ու հստակ ձայնը Վաշինգտոնին և նախագահին վերջնական վստահություն կտա ճիշտ քայլ կատարելու համար և թույլ կտա մարդկանց վերջիվերջո ապաքինվել 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափից»,-նշել է սենատորը: Աղբյուրը մանրամասնում է, որ ի լրումն բանաձևի ընդունման՝ Սենատում ցուցադրվել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը:

Նմանատիպ նյութեր