211652_close_icon
views-count31986 դիտում article-date 22:14 18-04-2017

Փարաքարում ծեծկռտուք է տեղի ունեցել Մոլդովայի քաղաքացիների միջև. Պրեդան ծեծել է Պրեդային

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնից ոստիկանության Վաղարշապատի բաժին նյութեր են փոխանցվել կապված երեկ՝ ապրիլի 17-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին հայտնել են, որ «դեմքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում բնակվող, Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ալեքսեյ Պրեդան: Հիվանդանոց մեկնած Մալաթիա-Սեբաստիա բաժնի ոստիկաններին վիրավորը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում՝ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ոստիկանները պարզել են, որ Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի թիվ 2 հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Պրեդային ծեծի է ենթարկել Մոլդովայի Հանրապետության մեկ այլ քաղաքացի Վասիլի Պրեդան: Հիվանդանոցում Ա. Պրեդան հրաժարվել է հետաքննիչին բացատրություն տալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր