211652_close_icon
views-count23797 դիտում article-date 20:53 18-04-2017

Ապրիլյան հերոսների ծնողները խորհրդանշական 100 ծառ են տնկել Հոռոմ համայնքի դպրոցի հարակից տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլյան հերոսների ծնողները խորհրդանշական 100 ծառ են տնկել Շիրակի մարզի Հոռոմ համայնքի դպրոցի հարակից տարածքում: Նախաձեռնության հեղինակը հերոս Տիգրան Պողոսյանի ընտանիքին է: Լեյտենանտ Պողոսյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայության էր անցել Արցախում: Մարտակերտի դիրքերն էր պաշտպանում: Հայրենիքի պաշտպանը մահացու հրազենային վիրավորում ստացավ 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը: Ամերիկահայերից կազմված «Հայրենիքս» խումբը զոհերի ընտանիքներին որոշակի գումար է տրամադրում` ի նշան երախտագիտության: Տիգրանի ծնողները որոշել էին իրենց հատկացված գումարով այգի հիմնել: Խնձորենիները խնամելու են դպրոցի աշակերտները: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր