211652_close_icon
views-count85129 դիտում article-date 19:41 18-04-2017

Ամերիկյան մարտաֆիլմ հիշեցնող դեպք Կոտայքի մարզում. քաղաքացուն հետապնդել և կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ. կրակողն ու ատրճանակը հայտնաբերվել է

Երեկ ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Չարենցավան ավտոճանապարհի Չարենցավան մտնող հատվածում մի քանի ավտոմեքենաներ հետապնդում են ահազանգողին և ավտոմեքենայից զենքեր են դուրս հանել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Արզական համայնքում վիճաբնության ժամանակ ВАЗ 21099 մակնիշի 43 ԼԼ 162 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի բնակիչ, 24-ամյա Վարդան Հովհաննիսյանը գնդակ կրակող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել Արզական համայնքի բնակիչների վրա, որոնք էլ հետո վնասել են տվյալ ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Չարենցավանի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը և հայտնել, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Արզական վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցների հետևանքով ստացել է գլխի և որովայնի հատվածում վնասվածքներ: Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների կատարած օպերատիվ և բացատրական գործողությունների արդյունքում Վ. Հովհաննիսյանը ներկայացել է Չարենցավանի ոստիկանություն և ոստիկաններին ներկայացրել նաև /ՊՄ/ Ուլտրա տիպի 4.5 մմ տրամաչափի գնդակ կրակող ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր