211652_close_icon
views-count4544 դիտում article-date 19:07 18-04-2017

Իրեն սուլթան պատկերացնելու երազանքը Էրդողանի բկին կանգնեց. Սարգիս Հացպանեան

Առաջին անգամ են այսքան ցցուն կեղծիքներով ընտրություններ անցկացվել Թուրքիայում: «Քարոզարշավի մինչև վերջին օրը «ոչ»-ն ավելի առաջանցիկ էր, քան «այո-ն»»: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանն այսօր լրագրողների հետ հանդիպմաննանդրադարձավ Թուրքիայում Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքներին: Սարգիս Հացպանեանի տվյալներով՝ «այո» քվեարկած չկնքված քվեները վավեր են հայտարարվել, իսկ մեկ միլիոն անվավեր հայտարարված քվեաթերթիկների 90 տոկոսից ավելին «ոչ» է եղել: Բանախոսը նկատեց, որ ԵԱՀԿ-ն խիստ հայտարարությամբ է հանդես եկել: Եվ Էրդողանը այսուհետ չի կարող քաղաքականություն վարել առանց հաշվի առնելու, որ ժողովրդի կեսն իր դեմ է: «Իրեն սուլթան պատկերացնելու երազանքը Էրդողանի բկին կանգնեց: Սա թվացյալ հաղթանակ էր և, իրականում, պարտություն էր»,- ասաց նա: Անդրադառնալով ընդդիմաության բարձրացրած բողոքի ալիքի հետևանքներին, Սարգիս Հացպանեանը նշեց. «Եթե երկրի 50 տոկոսը կարողանա կազմակերպել փողոց իջնել, շշմելու բան կլինի, աննախադեպ իրավիճակ կստեղծվի, բայց ես չեմ տեսնում, որ ընդդիմադիր կուսակցություններն ունեն այդ ներուժը և չեմ կարծում, թե ժողովրդական ընդվզման կտանեն»:

Նմանատիպ նյութեր