211652_close_icon
views-count7793 դիտում article-date 21:02 18-04-2017

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Ապրիլի 18-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը ԱՊԼ գլխավոր քարտուղարին է փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը։ ԱՊԼ Գլխավոր Քարտուղարը և ՀՀ դեսպանը քննարկել են Հայաստան-ԱՊԼ գործակցությանը նոր թափ հաղորդելու և կայուն երկխոսության ձևավորման հեռանկարները։

Նմանատիպ նյութեր