211652_close_icon
views-count2542 դիտում article-date 16:40 18-04-2017

Թուրքական ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները բողոքարկելու հայց է ներկայացրել

Թուրքիայի ընդդիմությունը հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բողոքարկելու համար սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի արդյունքները։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ազգային-հանրապետական կուսակցությանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրաքվեի արդյունքներով՝ ընտրողների 51 տոկոսից քիչ ավելին «այո» է ասել այդ փոփոխություններին։ Տվյալ դեպքում կընդլայնվեն Թուրքիայի նախագահի լիազորությունները և երկիրը խորհրդարանական համակարգից կանցնի նախագահականին։ Երկրի 3 խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում նախաձեռնությունը ձախողվել է, քանի որ ընտրողների մեծ մասը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։

Նմանատիպ նյութեր