211652_close_icon
views-count3440 դիտում article-date 14:30 18-04-2017

Աշխարհում քաղցածների թիվը 2016 թվականին ավելացել է 28 միլիոնով

Վերջին 1 տարում աշխարհում ծայրահեղ քաղցած մարդկանց թիվն ավելացել է 28 միլիոնով։ Այդ մասին RT-ին հայտնել է Եվրահանձնաժողովին առընթեր Միացյալ հետազոտական կենտրոնի մամուլի քարտուղար Նինա Կայանդերը։ Այսպիսով, 2016 թվականի դրությամբ՝ աշխարհում ապրում է մոտ 108 մլն քաղցած մարդ։ Հետազոտողները գտնում են, որ սովի հիմնական պատճառը զինված հակամարտություններն են ու կլիմայի փոփոխությունը։ Խնդիրը հիմնականում տարածվում է Հարավային Սուդանի, Սոմալիի, Եմենի և Նիգերիայի հյուսիս-արևելյան մասի վրա։ Սննդի մարդասիրական մեծ օգնության կարիք ունեն նաև Իրաքը, Սիրիան, Մալավին և Զիմբաբվեն։

Նմանատիպ նյութեր