211652_close_icon
views-count2849 դիտում article-date 12:46 18-04-2017

Ճապոնիայում մտադիր են կրկնապատկել բանակում ծառայող կանանց թիվը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել է, որ պաշտպանության գերատեսչությունը մտադիր է կրկնապատկել երկրի զինված ուժերում ծառայող կանանց թիվը, հաղորդում է Tass-ը։ «Մենք ձգտում ենք պաշտպանական ուժերի ամրապնդմանը, որոնք կհամապատասխանեն ներկայիս ժամանակաշրջանին։ Փաստացիորեն չեղարկելու ենք բոլոր սահմանափակումները և նպաստենք բանակում կանանց ծառայության բարելավմանը՝ ստեղծելով դրա համար բարենպաստ պայմաններ»,-ասել է նախարարը։ Ըստ տեղեկությունների՝ Ճապոնիայի զինված ուժերում կանանց թիվը կհասցվի մինչև 12%-ի։ Կհանվեն սահմանափակումները տանկային, հետևակային ու պարաշյուտային-դեսանտային ստորաբաժանումներում։

Նմանատիպ նյութեր