211652_close_icon
views-count24515 դիտում article-date 12:33 18-04-2017

Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. Վարդենիս գյուղի էլեկտրիկին պատկանող 700 հակ խոտի դեզը ամբողջովին այրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի տներից մեկի բակում խոտի դեզ է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր գյուղացիների հետ կանխել են կրակի տարածումը, սակայն խոտի դեզը, որտեղ եղել է մոտ 700 հակ խոտ, ամբողջովին այրվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոտի հակը պատկանել է նույն գյուղի բնակիչ Հովհաննես Սարգսյանին, ով գյուղի էլեկտրիկն է; Թե ինչն է եղել առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր