211652_close_icon
views-count34808 դիտում article-date 22:09 17-04-2017

Խոշոր հրդեհ Երևանում. Կայարանի շուկայի մսի վաճառքի կետերից մեկում բռնկված հրդեհը ժամանակին մարվել է հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:18-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի երկաթուղային կայարանում՝ առևտրի կետերից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի 86/6 հասցեում գործող մսի վաճառքի կետում: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո ամբողջովին մարել այն։ Այրվել է կրպակի կախովի առաստաղը, էլեկտրական մալուխներ և որոշ պլաստմասե դետալներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր