211652_close_icon
views-count13928 դիտում article-date 22:54 17-04-2017

ՌԴ Վլադիմիրում փոստին պատկանող ծառայողական մեքենայից երթևեկության ժամանակ խոշոր գումարով կենսաթոշակների պարկ է ընկել

ՌԴ Վլադիմիրի մարզում «Почты России»-ն պատկանող УАЗ ծառայողական ավտոմեքենայից ընթացքի ժամանակ ընկել է փողով պարկը, որը նախատեսված է եղել կենսաթոշակների վճարման համար: Միջադեպի հետևանքով կորել է մոտ 400 հազար ռուբլի (ավելի քան 7 հազար դոլար): Ոստիկանություն է ահազանգել Փոստի տնօրենը և հայտնել, որ կորել է 400 հազար ռուբլի: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Այդ նույն ժամանակահատվածում ոմն կին վարորդը զանգահարել է «Почты России» գրասենյակ և հայտնել, որ երթևեկության ժամանակ իր մեքենայի առջևով ընթացող УАЗ-ի բեռնախցիկից պարկ է ընկել: Նա փորձել է լուսարձակներով տեղեկացնել վարորդին, սակայն վերջինս չի նկատել: Կին վարորդը նշում է նաև, որ այդ պահին նրան հարմար չի եղել արգելակել և ավելի ուշ կանգնեցրել է մեքենան և զագահարել «Почты России»-ի գրասենյակ: Գումարը առայժմ չի գտնվել,- հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը և հավելել, որ թոշակառուները առանց վճարումների չեն մնա, քանի որ գումարը ապահովագրված է եղել:

Նմանատիպ նյութեր