211652_close_icon
views-count7284 դիտում article-date 20:59 17-04-2017

Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև են ընդունել

Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ընդունել է Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձևը, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու հրեական Հոլոքոսթը։ Պալատի խոսնակ Նիկոլաս Մաթիելոն կարդացել է միաձայն ընդունված բանաձեւն աջակցող ներկայացուցիչների անունները, հայտնում է Armenian Weekly–ն։ Խոսնակը նշել է, որ չնայած պատմության ողբերգական էջերին՝ հայկական ու հրեական համայնքները իրենց ավանդն են ունեցել Ռոդ Այլենդ նահանգի զարգացման մեջ։ Վերջերս նահանգում հաստատվել է դպրոցներում Հոլոքոսթի ու ցեղասպանությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը։

Նմանատիպ նյութեր