211652_close_icon
views-count3407 դիտում article-date 20:47 17-04-2017

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն եվրոպական չափանիշներին չի համապատասխանում. ԵԱՀԿ

Թուրքիայի նախագահի լիազորություններն ընդլայնող հանրաքվեն անցկացվել է անհավասար հնարավորությունների պայմաններում: Այսինքն՝ փոփոխությունների կողմնակիցներին և հակառակորդներին անհավասար հրանավորություններ են ընձեռնվել. հայտարարել է ԵԱՀԿ-ն. հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39622269]BBC[/url] ռուսական ծառայությունը: «Թեև հանրաքվեի տեխնիկական կողմը լավ է կազմակերպվել, ընտրողները փոփոխությունների հիմնական դրույթների վերաբերյալ կողմերի տեսակետների մասին անկողմնակալ տեղեկատվություն չեն ստացել: Նեգատիվ ազդեցություն է գործել նաև հիմնական ազատությունների սահմանակումը»,- ասվում է ԵԱՀԿ փորձագետների հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ վերջին տվյալներով նախագահական համակարգին անցնելու թուրքական հանրաքվեին կողմ են քվերակել ընտրողների 51%-ը, դեմ՝ մոտ 49-ը: «Ընդհանուր առմամբ հանրաքվեն չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին»,- ասվում է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ցեզար Ֆլորին Պրեդայի հայտարարության մեջ: «Մեր մոնիթորինգը ցույց տվեց, որ «Այո»-ի քարոզարշավը գերիշխում էր ԶԼՄ-ներում: ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտները, լրագրողների ձերբակալությունները, հրատարակությունների փակումը սահմանափակել են ոչ իշխանական տեսակետներին ընտրողների հասանելիությունը»,- հայտարարել են կազմակերպությունում: Մասնավորապես, դիտորդների տվյալներով՝ գավառապետները օգտվել են հեղաշրջումից հետո մտցված արտակարգ իրավիճակի ռեժիմից և սահմանափակել հավաքների ազատությունն ու տեսակետների ազատարտահայտումը:

Նմանատիպ նյութեր