211652_close_icon
views-count12174 դիտում article-date 20:09 17-04-2017

Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կազմակերպիչներից մեկը

Ձերբակալվել է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կազմակերպիչներից մեկը: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրը հայտնում է, որ վերջինիս հայտնաբերել են Մերձմոսկովյան Օդինցովոյի շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ահաբեկչական պայթյունի կազմակերպիչներից մեկը ծնունդով Միջին Ասիայից է: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահապարտ ահաբեկիչի գործի դրած պայթուցիկ սարքից 15 մարդ էր զոհվել, կային տասնյակ վիրավորներ:

Նմանատիպ նյութեր